News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

 Մահապատիժը հնարավոր չէ կիրառել հեղաշրջման փորձի մասին գործով դատապարտյալների նկատմամբ, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մահապատժի կիրառումը սահմանադրության ու փոխհամաձայնության հարց է։ Եթե մյուս կուսակցությունների միջեւ փոխհամաձայնություն ձեռք բերվի, ապա հնարավոր է ներդնել այդ պատժամիջոցի սահմանափակ կիրառում՝ հաշվի առնելով հասարակական կարծիքը։ Այդ հարցը օրակարգային է դարձել հուլիսի 15-ի պետհեղաշրջման փորձից հետո։Մարդիկ չեն ուզում, որ հանցագործները անպատիժ մնան, ու մենք դա չենք անտեսի։ Սակայն պետք է իմանալ, որ օրենքը հակադարձ ուժ չունի»,- ասել է Յըլդըրըմը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել ստորագրելհուլիսի 15-ի պետհեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ մահապատիժը կիրառելու մասին օրենքը, եթե խորհրդարանն ընդունի այն։

Թուրքիայում վերջին մահապատիժը կիրառվել է 1984-ին։ 2004-ից երկրում մահապատիժը չեղարկվել էր՝ ԵՄ անդամակցությանը համապատասխանեցնելու համար Թուրքիայի սահմանադրությունում կատարված փոփոխություններից հետո։ ԵՀ նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտնել է, որ եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, ԵՄ-ն անհապաղ կդադարեցնի ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՖԵՏՕ-ի ղեկավար Գյուլենին կարող էին առևանգել ԱՄՆ-ում գտնվող իր առանձնատնից. ԶԼՄ-ներ
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու և այլ հակակառավարական գործունեության մեջ...
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ