News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆուտոբլի Հայաստանի  հավաքականը, որը խմբում վերջին հորիզոնականում է, կարող է հաջող հանդես գալ, եթե կարողանա օգտվել մրցակցի թույլ տեղերից: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշել է Ռուսաստանի մարզական մեկնաբան Վլադիմիր Ստոգնիենկոն, ով սերբական ու մոնտենեգրական ֆուտբոլի մեծ գիտակ է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ի տեղի է ունենալու ԱԱ- 2018 ընտրական փուլի Հայաստան- Մոնտենեգրո խաղը:

Վլադիրմիր, ինչպիսի՞ն է Մոնտենեգրոյի հավաքականը, ի՞նչ ֆուտբոլ է դավանում, որո՞նք են նրա ուժեղ եւ թույլ կողմերը:

Մոնտենեգրոյի հավաքականը մտածելակերպով շատ նման է Սերբիայի հավաքականին, թեեւ սերբերի մոտ միշտ ավելի շատ աստղեր են լինում: Մոնետենգրոն փոքր երկիր է, բայց արի ու տես, որ պարբերաբար աստղեր տալիս է: Առաջ դա Դեյան Սավիչեւիչը (այժմ Մոնտենեգրոյի ֆուտբոլային միության նախագահը) ու Պրեդրագ Միյատովիչը էին, այսօր, իհարկե, Ստեվան Յովետիչն է, ով հանդես է գալիս Իտալիայում եւ բավական ստեղծագործ ֆուտբոլ է խաղում: Յովետիչը հանդես է գալիս երկրորդ հարձակվողի դիրքում, իսկ առաջինի դիրքում խաղում է Ֆատոս Բեչիրեյը՝ Մոսկվայի «Դինամոյից», ինչպես նաեւ Լուկա Ջորջեւիչը՝ ռուսական «Զենիթից»: Չեմ կարող ասել, որ իրենք իրենցից շատ մեծ բան են ներկայացնում, բայց լավ ֆուտբոլիստներ են:

Հիմանականում մոնտենեգրացիները խաղում են 4-4-1-1 կամ  4-4-2 խաղային տակտիկայով: Շատ խաղակցված պաշտպանական գիծ ունեն: Հիմնականում հանդես են գալիս Ստեֆան Սավիչը «Ատլետիկո» Մադրիդից ու Մարկո Սիմիչը, որի անունը ֆուտբոլասերներին գուցեեւ բան չասի: Այս զույգը բավականին քիչ է բաց թողնում եւ կարող է արագ հակագրոհներով խաղալ: Կիսապաշտպանության մասին առանձնապես բան չեմ կարող ասել. այնտեղ ուղղակի հավաքված են շատ աշխատասեր տղաներ: Գուցե առանձնանում է  Մարկո Բակիչը, ով առաջ հանդես էր գալիս Իտալիայում, հիմա տեղափոխվեց պորտուգալական «Բրագա», բայց նա միշտ չէ, որ հիմնական կազմում է հանդես գալիս:  Այսպիսի թիմ ունի Մոնտեներգրոն: Կարծում եմ՝ ոչ մի առանձնահատուկ բան չկա այդ թիմում:  Չէի էլ ասի, որ Հայաստանի հավաքականը կազմով զիջում է նրանց: Նրանք էլ, դուք էլ, ունեք աստղ: Նրանց թիմը պարզապես լավ խաղակցված է: Դա նրանց մարզիչ  Լյուբիշա Տումբակովիչի արժանիքն է: Նա բալկաններում շատ հարգված մարդ է, ով հաջողությունների է հասել սերբական «Պարտիզանի» հետ: Մինչ այդ, թիմը գլխավորում էր Բրանկո Բրնովիչը, այդ ժամանակ նրանք մեզ հետ էին մի խմբում խաղում, երբ Իգոր Ակինֆերի վրա ճայթռուկ գցեցին երկրպագուները: Այդ ժամանակ, կարելի է ասել, թիմը գլխավորում էր հեղինակավոր մարդ, բայց արդյունքներ չկային: Եկավ Տումբակովիչը, ով իսկական մարզիչ է: Շտկեց թիմի խաղը, սարքեց լավ թիմ: Եթե պետք է, նրանք խաղում են պաշտպանությունից, եթե պետք է, կխաղան հարձակողական ֆուտբոլ: Համեմատած նախորդ մրցափուլի, նրանք հիմա շատ լավ խաղ ունեն: Ինձ չզարմացրեց, որ նրանք հաղթեցին դանիացիներին, այլ այն, որ չպարտվեցին ռումինացիներին՝ բավականին լավ թիմի:

Հայաստանի հավաքականը վերջին խաղերում խաղում էր պաշտպանությունից: Խփել ենք միայն մեկ գոլ, բաց թողել 8-ը: Դա հաշվի առնելով ի՞նչ մարտավարություն կընտրի Մոնտենեգրոյի հավաքականը:

Բնական է, իրենք ընտրում իրենց մարտավարությունն ըստ մրցակցի: Կարծում եմ՝ հայերը չպետք է մնան պաշտպանության մեջ: Հակառակը՝ պետք է նրանց բռնել կիսապաշտպանությունում, դա նրանց ամենաթույլ օղակն է, որտեղ աստղեր չկան: Եթե մրցակցին ազատություն տաք, ապա նրանք հանգիստ կարող են շատ գոլեր խփել: Ղազախստանի հավաքականի դա զգաց իր կաշվի վրա՝ ընդունելով նրանցից հինգ գնդակ: Հիմնական խնդիրը՝ անջատել կիսապատպանությունը Յովետիչից ու Բեչիրեիից, որպեսզի գնդակը նրանց չհասնի: Հակառակ դեպքում վտանգը մեծ է:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ