News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Վալերի Պերմյակովի փաստաբանը պնդում է, որ վերաքննիչ բողոքի քննման ժամանակ ամբաստանյալը պետք է ներկա լինի, որպեսզի ցրի հնարավոր ճնշման մասին կասկածները:

Հիշեցնենք, որ Հայաստանի Վերաքննիչ դատարանը նոյեմբերի 10-ին սկսել է քննել Վալերի Պերմյակովի գործով բողոքը: Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ կապված առաջին ատյանի դատարանի որոշման հետ: Այն վերաբերում է ապօրինի սահմանահատման փորձի մասին մեղադրանքին:

Վերաքննիչ դատարանում դատական նիստը սկսվեց գործընթացին փաստաբան Էդուարդ Աղաջանյանի մասնակցության իրավասության հարցի եկարատեւ քննարկումից հետո դատական նիստը հետաձգվեց:

Լրագրողների հետ զրույցում Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը ստանալուց հետո բողոք է ներկայացրել: Պաշտպանյալին տեղյակ է պահել այն մասին, որ նախքան նիստը կարող է հետ կանչել բողոքը: «Պերմյակովը Վերաքննիչ դատարանի նիստին ներկա չէր: Նրա փոխարեն բերել էին դիմում, որի համաձայն՝ Պերմյակովը հետ է կանչում փաստաբանի ներկայացրած վերաքննիչ բողոքը: Այդ կապակցությամբ ես միջնորդություն եմ ներկայացրել դատարան ամբաստանյալի ներկայությունը դատարանում ապահովելու համար, որպեսզի պարզենք, թե իրոք նա է գրել դիմումը: Եթե այո, ապա արդյոք ինքնակամ: Եվ իրոք Պերմյակովն ուզում է, որ նրա փաստաբանը շարունակի ներկայացնել իր շահերը Վերաքննիչ դատարանում»,- նշեց Աղաջանյանը:

Հարցին, թե ինքը չի կարող այդ ամենը պարզել իր պաշտպանյալի հետ հանդիպման ժամանակ, փաստաբանը պատասխանեց, որ կարող է, սակայն ցանկալի է, որ դա անի դատարանը: «Այն մասին, ինչ խոսում ենք ես ու իմ պաշտպանայալը, փաստաբանական գաղտնիք է համարվում, եւ ես կարող եմ չհրապարակել զրույցի մանրամասները: Բայց դատարանը պարտավոր է պարզել ամբաստանյալի ցանկությունը, թեկուզ հենց իր համար»,- հիշեցրեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է Պերմյակովի դիմումի իսկության կասկածներին, ապա փաստաբանը նշեց, որ իր մասնագիտական պարտականություններից ելնելով՝ պետք է ամեն բանում կասկածի: «Քանի դեռ Պերմյակովը դատարանում չի հայտարարել, որ ինքնակամ է գրել դիմումը, այդ հարցը չի կարող լուծված համարվել»:

Հարցին, թե օրենքը թույլ տալիս է արդյոք համոզվել, որ նրա վրա ճնշում չի գործադրվել, փաստաբանը պատասխանեց, որ չի կարող ամբողջովին վստահ լինել: Սակայն դատարանում արված հայտարարությունները պետք է գնահատի դատարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ