News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «ԲՄԱ Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղում Չեռնոգորիայի նկատմամբ 3:2 հաշվով կամային հաղթանակից հետո պատասխանեց NEWS.am-ի թղթակցի հարցերին:

«Զգացողություններս հիանալի են: Այսօր երկրորդ խաղակեսում նոր թիմ ծնվեց: Արթուր Պետրոսյանը թիմին իրեն շատ մոտ է պահում, բայց նաև հեռավորություն է պահում մեզ հետ որպես մարզիչ ու ֆուտբոլիստ: Շատ հետաքրքիր մարզումներ ենք անցկացնում: Մեր խաղը գնալով ստացվում է առաջին երեք անհաջողություններից հետո: Այս երկրորդ խաղակեսը լավ հիմք է նոր թիմ կառուցելու համար: Հանդերձարանում ոչ մի առանձնահատուկ բան չեղավ: Արթուրը մեզ ասաց, որ հավատանք մեզ ու գլուխներս չկախենք, և արդյունքը կգա: Ամեն խաղին դուրս ենք գալիս հավատով: Չհուսահատվեցինք եւ 3 գոլ խփեցինք: Ինձ այդ փաստը ուրախացնում է: Սա ֆուտբոլ է: Սա շատ լավ նշան էր մեզ համար: Հուսամ հետագայում միշտ այդպես է լինելու»,- նշեց Կորյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ