News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչության առաջին տարելիցի նախօրեին  բրիտանացի երգիչ Սթինգը իր ելույթով բացել է «Բատակլան» համերգային դահլիճը, որը ահաբեկիչների հարձակմանն էր ենթարկվել:

Հաղորդվում է, որ համերգի տոմսերը կես ժամում վաճառվել են, մեկ տոմսն արժեր 50 եվրո, ամբողջ հասույթն ուղղվել է հարձակման զոհերին եւ նրանց ընտանիքներին օգնություն ցուցաբերող միություններին՝ Life for Paris եւ 13 novembre: Fraternité et Vérité:

Համերգն ընթացել է անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում, համերգային դահլիճի մերձակա փողոցում երթեւեկությունը դադարեցվել է, իրավապահ մարմինների աշխատակիցներն աշխատել են թե՛ շենքի ներսում, թե՛ շենքից դուրս, դահլիճ մտնելուց առաջ փաստաթղթեր են ներկայացվել:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակման հեռտեւանքով ընդհանուր առմամբ 130 մարդ է զոհվել, 352 մարդ վիրավորվել է: Զոհերի թվում են եղել 21 երկրների քաղաքացիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ