News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի կողմից Թուրքիայում տեղադրվելիք հակահրթիռային պաշտպանության համակարգերի շուրջ իր հրապարակման մեջ թուրքական Zaman-ը նշել է, թե դրանք ուղղված չեն լինի Իրանի դեմ եւ չեն էլ պաշտպանի Իսրայելին, ավելին՝ Իսրայելի հարձակումից կպաշտպանեն Թուրքիային։

Դեռեւս շարունակվող հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման խոսակցությունների ֆոնին,  թուրքական կողմը երաշխիքներ է պահանջել ԱՄՆ-ից, որ դրանցում տեղադրված հետախուզական սարքերի միջոցով ստացված տվյալները չեն տրամադրվի Իսրայելին, նաեւ պահանջել է Իրանին հանել վտանգ ներկայացնող երկրների շարքից։  ԱՄՆ-ը այս պահանջներին դրական պատասխան է տվել։

Հակահրթիռային կայանքների տեղադրումը, որոշ շրջանակներ համարում են ԱՄՆ-ի կողմից Իսրայելին պաշտպանելու քայլ, ինչը չի համապատասխանում իրականությանը երկու պատճառով՝ Նախ, Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Երկրորդ` Իսրայելը նման կայանքի կարիք չունի, քանի որ ունի սեփական հակահրթիռային համակարգ։ Ավելին՝  ՆԱՏՕ-ի համաձայնագրով, եթե մի երկիր հարձակվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա՝ այն համարվում է հարձակում ՆԱՏՕ-ի վրա։ Ուստի, ԱՄՆ-ը հասկացնում է, որ Թուրքիայում տեղադրվելիք հակահրթիռային կայանքները Թուրքիային կպաշտպանեն Իսրայելի հարձակումներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ