News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակն, իհարկե, մտահոգության տեղիք է տալիս։ Այս մասին նոյեմբերի 19-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը։

«Մենք տագնապով էինք հետեւում այս տարվա ապրիլի իրադարձություններին։ Դուք գիտեք, որ Ռուսաստանն անմիջապես արձագանքեց։ Մենք միացրեցինք բոլոր հնարավորությունները հույզերի լարումը թուլացնելու եւ իրավիճակը նորից քաղաքական հուն վերադարձնելու համար։ Փառք Աստծու, դա հաջողվեց շատ արագ անել, բայց, ցավոք, դա ոչ մի կերպ առաջ չմղեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Այն, ցավոք, նույն տեղում է մնացել»,– ասել է Կոսաչովը։

Նրա խոսքով՝ մի քանի կուլմինացիա է եղել, երբ հույս էր առաջացել, որ հնարավոր է առաջընթաց գրանցել։ «Մենք ամենահանգամանալից կերպով խնդիրը քննարկել ենք ՀՀ արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի հետ։ Լսել ենք, որ հայկական կողմն, անխոս, պատրաստ է առաջ շարժվել։ Հայկական  կողմի կարծիքով, ձգձգման պատճառը Ադրբեջանն է։ Հասկանալի է, որ մենք կուզեինք տեսնել իրավիճակ, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր լեզու են գտել։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի առաքելությունը մենք տեսնում ենք նրանում, որ վերջինս նպաստի այդ բանակցությունների»,– ընդգծել է Կոսաչովը։

Նա անկեղծ հավատում է, որ խորհրդարանական ձեւաչափը պահանջարկ կվայելի այդ առումով։ «Մենք, բնականաբար, սեփական ուղիղ կապերն ունենք եւ ադրբեջանցի գործընկերների հետ։ Ես նրանց կհայտնեմ այն, ինչ լսել եմ այստեղ։ Խորհրդարանական թրեքը բոլորովին չպետք է խանգարի բանակցային գործընթացին. Ոչ մի հավակնություն չկա, սակայն մենք պարտավոր ենք տեղեկություն տարածել, հասնել ղարաբաղյան հակամարտության լուծման գործում խորհրդարանական հնարավորություններով քաղաքական, այլ ոչ թե ռազմական գործիքների առաջնայնությանը  եւ կանենք դա»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ