News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Արդեն կան տեսանելի արդյունքներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ անդրադառնալով Պրոբացիայի ծառայության ներդրմանը:

«Փորձարարական կարգով ԵԽ-ի հետ Վանաձորում եւ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում սկսել էինք այդ ծառայությունները: Պրոբոցիայի ինստիտուտը վերականգնողական արդարադատության գաղափարախոսություն է ենթադրում: Պատժի նպատակներին կարելի է հասնել նաև ազատազրկման վայրից դուրս, այսինքն համայնքում պատիժն ապահովելով»,-ասաց նա:

«Քրեական օրենսգրքով, երբ անձը գտնվում է ազատության մեջ եւ պատիժը կրում է համայնքում, պրոպացիայի ծառայությունը վերասոցիալականացում է իրականացնելու, հսկողություն է իրականացնելու, ինչու չէ նաեւ անձին պատրաստում ենք համայնքի կյանքին: Փաստացի լուծում ենք նրա սոցիալական ու զբաղվածության, իրավական կրթության խնդիրները»,-ընդգծեց փոխնախարարը:

Քրմոյանի խոսքով, պարտադիր չէ, որ անձն իր պատիժը կրի անազատության մեջ, նա կարող է կրել իր համայնքում. «Դրա համար ստեղծվել է պրոբացիայի համակարգը: Այն, իհարկե, դեռեւս ամբողջ ուժով չի գործում, այնուամենայնիվ, վերջին ամիսներին կատարած աշխատանքն ունի իր արդյունքները: Ի տարբերություն այլընտրանքային պատիժների կատարման նախկին համակարգի, պրոբացիայի ծառայությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում անձի ուղղմանը: Միայն այն, որ պրոբացիայի ծառայությունն ավելի սերտ է շփվում պատիժը կրող անձի հետ, նշանակում է, որ սա այլ մեթոդ է»,- նշեց փոխնախարարը:

«Գաղափարն այն է, որ պատժի կրումից հետո անձի կրկնահանցագործության ռիսկը էապես նվազի: Այսինքն երբ անձին տեղավորում ենք աշխատանքի, նրա կրթական, առողջապահական, սոցիալական կարիքները որոշակիորեն լուծում ենք, կրկնահանցագործության ռիսկը նվազում է: Պետք է անձին վերասոցիալականացնել: Դա նշանակում է անձին վերաինտեգրել հասարակությունում: Պատժի նպատակը մարդուն ուղղելն է գիտականորեն հիմնավորված մեթոդներով: Օրինակ, եթե մարդը գողության կամ մարմնական վնասվածք հասցնելու համար է դատապարտվել, յուրաքանչյուր հանցագործության դեպքում տարբեր մեթոդաբանություն է կիրառվում»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ