News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի միջեւ կնքված առեւտրային համաձայնագրերում պետք է պաշտպանվել կեղծումների թափանցման վտանգներից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանում ընթացող «Հակակեղծում-2016» միջազգային համաժողովում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության նախարար Թիմուր Սուլեյմենովը:

Նրա խոսքով՝ Եվրասիական միությունը միասնական տնտեսական տարածք է՝ միասնական մաքսային արտաքին սահմաններով: Դա նշանակում է, որ ԵՏՄ երկրների միջեւ կեղծումների շրջանառությունն անհրաժեշտ է բացառել: Հետեւաբար՝ ազգային բոլոր մարմինները պետք է սերտորեն համագործակցեն: Առեւտրային մակնիշների պաշտպանությունը կարեւոր է նաեւ հաշվի առնելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության ու Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպության կանխատեսումները, որոնց համաձայն համաշխարհային առեւտուրն ընդհանուր առմամբ կդանդաղի, իսկ կեղծումների շրջանառությունը, հակառակը, կաճի: Այսպես՝  2014 թվականին այն աշխարհում կազմել է 250 մլրդ դոլար, իսկ 2015-ին՝ արդեն 461 մլրդ: Դա համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե 3 տոկոսն է:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Գործընկեր երկրները, որոնց հետ ԵՏՄ-ը պատրաստվում է համաձայնության հասնել ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ, կեղծումների վտանգից ձերբազատված չեն: Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպության գնահատականներով՝ Չինաստանին է բաժին ընկնում համաշխարհային կեղծումների 63 տոկոսը, իսկ Հնդկաստանին եւ Սինգապուրին՝ համապատասխանաբար մոտ 3 եւ 1,5 տոկոսը: «Մենք պետք է ամրապնդենք մտավոր սեփականության պաշտպանությունը եւ դրա հետ մեկտեղ փոխենք սպառողների մտածողությունը: Իհարկե, կեղծված ապրանքն ավելի էժան է, եւ քիչ ապահովված քաղաքացիների համար դա էական նշանակություն ունի, սակայն նրանց պետք է հասկացնել, որ կեղծումը սեփական երկրի տարածքում աշխատատեղերի եւ եկամուտների կորուստ է»,- ասել է Սուլեյմենովը:
Նրա պնդմամբ՝ անհրաժեշտ է ԵՏՄ երկրներում միասնական մաքսային օրենսդրություն ներդնել: Դա թույլ կտա ապօրինի արտադրանքի վերահսկումն ուժեղացնել անմիջապես մաքսատանը: «Մեր երկրների մաքսային մարմինները իրավասությունների տարբեր ծավալ, մաքսային տարբեր ռեեստրներ ունեն: Ազգային վարչական եւ քրեական օրենսգրքերում կեղծման վաճառքի տարբեր դիսպոզիցիաներ կան: Իրավական ամբողջ դաշտը պետք է բերել միակերպության»,- ընդգծել է նախարարը:
«Հակակեղծում-2016» համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եւ Արդյունաբերական կեղծման հակազդեցության կազմակերպությունների միջազգային ասոցիացիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ