News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում անցկացվող «Անտիկոնտրաֆակտ 2016» միջազգային ֆորումի 4-րդ համաժողովը համաժողովի նպատակն է ԵՏՄ երկրների գերատեսչությունների հետ քննարկել եւ մշակել կեղծ ապրանքների շրջանառության կանխարգելման մեթոդները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Նրա խոսքով, մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում կան մի քանի կառույցներ, որոնք իրենց կարեւոր դերակատարությունն ունեն կեղծված ապրանքերի շրջանառությունը կանխելու գործում՝ մաքսային ծառայությունները սահմանի վրա, ոստիկանության մարմինները, Հայաստանում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, մտավոր սեփականության գործակալությունը եւ այլն։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

«Մտավոր սեփականության պաշտպանություն ասելով՝ նկատի ունենք մեզ քաջ հայտնի ապրանքների նշանների գրանցումը եւ դրանց պաշտպանությունը՝ կեղծ ապրանքների ներքո շրջանառությունից։ Սա  կարեւոր հարց է։ Ապրանքը պետք է պաշտպանված լինի։ Դա է պահանջում տնտեսական զարգացման մոդելը եւ սպառողի շահերը»,-ընդգծեց ելքոնյանը:

Նրա ներկայացմամբ, չկա վիճակագրություն, թե ԵՏՄ անդամ երկրներում կեղծ ապրանքների շրջանառությունը քանի տոկոս է կազմում, բայց Հայաստանում իրավիճակն այդքան էլ վատ չէ. «Ընդհանուր վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանը վատ դիրքերում չէ, քանի որ մենք շատ ինտենսիվ հարաբերություններ ենք ունեցել նաեւ Եվրոպական միության հետ, եւ ԵՄ մոդելի հիման վրա կար ձեւավորված ռազմավարություն, որը նույնպես իրագործման ընթացքում է եղել»:

Անդրադառնալով Հայաստանում ռուսական կեղծված օղի իրացնելու խնդրին, փոխնախարրն ասաց, որ կեղծված ապրանքանիշի իրավատերը պետք է դիմի ՀՀ պատկան մարմիններին՝ այդ ապրանքի վաճառքը դադարեցնելու համար։ «Իսկ եթե կա շփոթության աստիճանի նմանություն, օրինակ, եթե նույն դիզայնն է, բայց մեկ տառ փոխված է, դա համարվում է շփոթության աստիճանի նմանություն եւ ենթակա չէ գրանցման»։

ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Վիկտոր Յեվտուխովն էլ նշեց, որ ԵՏՄ-ն ապրանքների ազատ շրջանառություն է բերել է կեղծ ապրանքների ավելացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ