News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-ին հանդիպում ունեցավ Տոգոյի արտաքին գործերի, համագործակցության եւ աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Ռոբերտ Դուսեյի հետ:

Զրուցակիցները ջերմությամբ հիշեցին 2015թ.-ին Երեւանում անցկացված ՖՄԿ համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումը` ընդծելով Ֆրանկոֆոնիայի կազմակերպության միավորող դերը տարբեր երկրների եւ ժողովուրդների միջեւ:

Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի շուրջ:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրներ, մասնավորապես սիրիական ճգնաժամի, փախստականների հոսքերի հետ կապված հարցեր: Ընդգծվեց տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ պարբերական խորհրդակցությունների անցակցման կարեւորությունը։

Անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ