Շենգավիթ համայնքի Մանանդյան փողոցի տներից մեկի մոտ բազմաթիվ իրավապահներ են հավաքված: NEWS.am-ի տեղեկություններով, տան ներսում հայտնաբերվել է տանտիրուհու դին, որի վրա եղել են բռնության հետքեր:
Նախնական վարկածով՝ նա սպանվել է: Կինը 35 տարեկան է: Մանրամասները պարզվում են: