News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Կառավարությունը ազգային փոքրամասնությունների հանդեպ իր բոլոր պարտականությունները հանգեցնում է միակ հարցին՝ պետական լեզուն ուսանելու հարցին: Այս մասին գրում է Armenian-community.ge-ն: 

Նշվում է, որ նոյեմբերի 26-ին երկրի նորընտիր Խորհրդարանը հաստատել է Վրաստանի Նոր Կառավարության կազմը։ Ինչպես հայտնի է, Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ մինչ նոր կառավարության կազմը հաստատելը, Խորհրդարանն ուսումնասիրում է «Կառավարական ծրագիր» անվամբ փաստաթուղթը։ Այդ փաստաթուղթը առաջիկա 4 տարիների գործողությունների ծրագիրն է։ Հենց «Կառավարական ծրագիրն» է այն հիմնական փաստաթուղթը, որի իրագործումը պարտադիր է Կառավարության համար։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Կառավարական ծրագիր 2016-20թթ» փաստաթղթից մի հատված, որը վերաբերում է նոր կառավարության տեսլական-ծրագրերին երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացումն ապահովելու հարցով։

«...Ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացման եւ պաշտպանության նպատակով կիրականացվի «Քազաքացիական հավասարության եւ ներգրավման 2015-20թթ. գործողությունների ծրագիրը»։ Վրաստանի բոլոր քաղաքացիները՝ անկախ իրենց ազգությունից, հնարավորություն կունենան լիարժեքորեն ներգրավվելու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, տնտեսական զարգացման, քաղաքական եւ քաղաքացիական գործընթացների մեջ։

Հատուկ առաջնայնություն կլինի պետական լեզվի տիրապետման մակարդակի բարձրացումը։ Համապատասխանաբար, կբարելավվի պետական լեզվի ուսուցմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը։ Ուսուցանվող ծրագրերի հասանելիությունը կընդարձակվի եւ ծրագրերը հասանելի կլինեն նաեւ ոչ ակադեմիական գործընթացներում։ Կապահովվի նաեւ հանրային բաժնում աշխատանքի տեղավորված ազգային փոքրամասնությունների վրաց լեզվի ուսուցումը։

Խիտ բնակեցված շրջաններում ազգային փոքրամասնությունների համար կբարելավվի պետական ծառայությունների եւ վարչարարական արդյունաբերության փաստաթղթերի հասանելիությունը։ «Կրթության մասին ռազմավարական փաստաթղթի» համաձայն կիրականացվեն իրական քայլեր՝ ուղղված բոլոր մակարդակներում որակյալ կրթության հասանելիության ապահովմանը։ Կբարելավվի տեղեկատվության եւ ԶԼՄ-ների հասանելիությունը, համապատասխանաբար, ազգային փոքրամասնությունները կներառվեն միասնական տեղեկատվական հարթակին, ինչն իր երթին բարեհաջող ներգրավման նախապայմաններից մեկն է։

Ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում կշարունակվի ենթակառույցների, սոցիալ-տնտեսական հնարավորությունների զարգացումը, այդ թվում նաեւ նրանց համար հասկանալի լեզվով գոյություն ունեցող պետական ծրագրերի եւ ծառայությունների լիարժեք տեղեկատվության միջոցով։

Կապահովվի ազգային փոքրամասնությունների կողմից իրենց մշակութային ինքնության պահպանումը եւ նրա զարգացման հնարավորությունը։ Կխրախուսվի հանդուրժողականությունը ամբողջ հասարակության մեջ», -ասված է «2016-20թթ․կառավարական ծրագրի» տեքստում։

Այստեղ իսկ համեմատության համար հարգելի ընթերցողին ենք ներկայացնում «2012-2016թթ․Կառավարական ծրագրի տեքստը»։

«…Կշարունակվի ազգային փոքրամասնությունների ակտիվ ներքաշումը երկրում ընթացող իրադարձություններին եւ որոշում ընդունելու գործընթացներին, ազգային փոքրամասնություններին վերաբերող բոլոր պետական ծրագրերը կիրականացվեն իրենց ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ:

Պետությունը կաջակցի պետական լեզվի ուսուցման գործընթացին, բոլոր ցանկացողները պետական լեզուն սովորելու հնարավորություն կստանան: Պետությունը նաեւ կապահովի կրթություն ստանալու հասանելիությունը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար:

Պետությունը կնպաստի մշակույթի, լեզվի, սովորույթների եւ ազգային փոքրամասնությունների արժեքների պահպանմանը: Պետությունը կաջակցի ազգային փոքրամասնությունների խնդիրների, մշակույթի եւ այլ թեմաների կանոնավոր լուսաբանմանը վրացական ԶԼՄ-ներում: Ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման նպատակով կիրականացվի պատմական հուշարձանների եւ թանգարանների պաշտպանություն եւ զարգացում:

Պետությունը կաջակցի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների արժեքների, մշակույթի, պատմության, կրոնի վերաբերյալ հասարակության գիտելիքների խորացմանը: Ինչպես նաեւ կնպաստի հանդուրժողականության մակարդակի բարձրացմանը, մշակութային բազմակարծության, միջկրոնական եւ միջմշակութային երկխոսության, հասարակության մեջ կապերի հաստատմանը: Պետությունը կաջակցի քաղաքային ինտեգրացիայի եւ ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպություններին:

Կմշակվի քաղաքականություն եւ գործողությունների ծրաքիր, որոնց նպատակը կլինի մի կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, նրանց ինքնության պահպանումը, մյուս կողմից նրանց լիարժեք ինտեգրումը վրացական հասարակության մեջ», -ասված է 2013թ. ընդունած Վրաստանի Կառավարության Ծրագրում:

Համեմատելով այս երկու ծրագրերը՝ կարելի է պնդել, որ թեկուզեւ քաղաքացիների առջեւ իրենց պարտականությունների հանդեպ պետության վերաբերմունքն առանձնապես չի փոխվել, բայց զգալի փոփոխությունները հռետորության մեջ՝ մանրամասներում, մատնանշում է, որ Կառավարությունը ազգային փոքրամասնությունների հանդեպ իր բոլոր պարտականությունները հանգեցնում է միակ հարցին՝ պետական լեզուն ուսանելու հարցին։

Ուրեմն, ի՞նչն է խանգարում պետությանը անցած տարիների ընթացքում իրագործել իր իսկ ծրագիր-գործողությունները։ Ինչո՞ւ տարեցտարի պետությունն իր առջեւ միակ խնդիր է դնում՝ ուսուցանել ազգային փոքրամասնություններին պետական լեզուն, եւ դրանով իսկ չի իրականացնում իրական քայլեր տվյալ ուղղությամբ։ Գուցե տվյալ հարցի անորոշությունը թույլ է տալիս պետությանը «կոծկել» ավելի կարեւոր, արմատական թեմաներ, որոնք լուծելու ցանկություն, դատելով ամեն ինչից, նա չունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահն ու վարչապետը պաշտպանության ուժերի օրվա կապակցությամբ փոխադարձ մեղադրանքներ են փոխանակել
Վրացական բանակը բոլորից լավ գիտի, թե ով է թշնամի և բարերար...
Վրաստանի խորհրդարանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ կքննարկի ապրիլի 30-ին
Քննարկումը կկայանա ապրիլի 30-ին...
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն սկսել է քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքը երկրորդ ընթերցմամբ
Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեն սկսել է քննարկել...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Ամենաշատ