News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2017–ի մայիսին ՀԱՀ–ը կդառնա Աֆրիկա մայրցամաքի առաջին երկիրը, որը սեփական մասնավոր արբանյակն է գործարկել։ Ընդ որում, ի տարբերություն այլ նման սարքերի՝ այն կհավաքվի տեղի ուսանողուհիների ձեռքերով, հայտնում է CNN–ը։

Պլանավորվում է, որ արբանյակը կթռչի  բեւեռային ուղեծրով եւ կհետեւի Աֆրիկա մայրցամաքի եղանակային փոփոխություններին։ Արբանյակը գնել է Հարավաֆրիկյան տնտեսական զարգացման կազմակերպությունը (MEDO)։

«Տիեզերքի ուսումնասիրությունը եւ Երկիր մոլորակի մթնոլորտի դիտարկումը այն երեւույթները չեն, որոնց սովոր են Աֆրիկայի բնակիչները։ Ես ուզում եմ մյուս աղջիկներին ցույց տալ, որ մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք եւ սահմանափակենք մեզ»,– ասել է ուսանողուհիներից մեկը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ