News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է ռուս գործընկերների հետ քննարկել Ռուսաստանից Հայաստան ՌԴ ներքին անձնագրով ուղեւորությունների հնարավորությունները։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

Հիմա համագործակցության նոր հնարավորությունները քննարկվում են ռուսական «Ռոստուրիզմ» դաշնային գործակալության հետ, հավելել է նա։

«Մենք ասել ենք մեր ռուս գործընկերներին ներքին անձնագրերով ուղեւորությունների առաջարկի մասին։ Հիմա նրանք քննարկում են այդ առաջարկը»,- նկատեց Ապրեսյանը։

Հիշեցնենք, որ դեռ 2015-ի սեպտեմբերին Ռուսաստանի քաղաքացիներին առանց արտասահմանյան անձնագրերի ընդունելու պատրաստակամության մասին հայտնել էր Հայաստանի միգրացիայի պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը։

2016-ի ապրիլի 7-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը  երեւանյան այցի ժամանակ հայտնեց, որ Ռուսաստանի կառավարությունը պատրաստ է իրականացնել հայկական կողմի նախաձեռնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ