Թեքսաս նահանգում դպրոցական մարզական թիմի աջակցության խմբին տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարի, ուղեւորներից մի քանիսի վիճակը շատ ծանր է, հայտնում է ABC News հեռուստաալիքը։ Վթարը տեղի է ունեցել Հաուարդ օկրուգում։
Նշում են, ո ր ավտոբուսում աջակցության խմբի 11 անդամներն էին, նրանցից մի քանիսը ծանր վիճակում են, մնացածի վիճակն անորոշ է։ Կատարվում է հետաքննություն։