News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուժեղ քամու պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին իրականացվող ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը՝ նշելով, որ այդ մասին իրենց տեղեկացրել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:

Աշխատանքները նախատեսվում է վերսկսել վաղը՝ դեկտեմբերի 5-ի առավոտյան։

Հիշեցնենք, որ այսօր շուրջ 500 մեքենա եւ 1000 քաղաքացի է ձնահոսքի հետեւանքով մնացել Լարսի անցակետում։ Անցակետի մոտակայքում տեղադրված են եւ գործում են երկու ժամանակավոր կացարաններ եւ կունգ տեսակի մեկ ավտոմեքենա:

Տպել
Ամենաշատ