News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացնելու Հայաստանում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը:

«Սփյուռքում այժմ մի քանի կազմակերպված խումբ է գործում տարբեր երկրներում, որոնք աշխատանքներ են տանում ցանկացողների հետ, որպեսզի ապրիլին նրանք արդեն պատրաստ լինեն դիտորդական աշխատանքներ կատարելու եւ երկրի օգուտ տալու համար»,- ասաց Արսինե Խանջյանը:

Կանադահայ դերասանուհին հիշեցրեց, որ իրենց նախաձեռնության նպատակն է օգնել Հայաստանին, որը գտնվում է ոչ այնքան լավ վիճակում. Մարդու իրավունքների ոտնահարումները, արդարադատության բացակայությունը, արտագաղթը մեծ մտահոգություն են առաջացրել նաեւ Սփյուռքում, որի ներկայացուցիչներն էլ որոշել են նման նախաձեռնությամբ հանդես գալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ