Բաքվում չորս զինված անձ հարձակվել է գործարանի վրա:
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ անհայտ անձինք դանակի հարվածներ են հասցրել անվտանգության պահպանության ծառայության աշխատակիցներից Ռուսլան Հաջիեւին (1990 թ.): Մեկ այլ աշխատակից էլ՝ Ռահիմ Ռահիմովը (1993 թ.), բութ առարկայով գլխին հարվածներ է ստացել: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել:
Ոստիկանությունն օպերատիվ միջոցառումներ է ձեռնարկել՝ կասկածյալների անձը պարզելու եւ նրանց ձերբակալելու համար: