News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը դեկտեմբերի 5-ից հերթական աշխատանքային արձակուրդն է գնում։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Նախագահն աշխատանքային արձակուրդ է վերցրել»,– ասված է հաղորդագրության մեջ։ Նախագահի մամուլի քարտուղար Ալմազ Ուսենովի խոսքով՝ դեռեւս պարզ չէ, թե քանի օրով է նախագահն արձակուրդ գնացել եւ անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարող է վերադառնալ աշխատանքի։

Աթամբաեւն սեպտեմբերին արդեն մի անգամ կարճաժամկետ արձակուրդ էր վերցրել, որի ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում բուժման կուրս էր ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ