News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին «տարվա մարդ» է դարձել ամերիկյան Time ամսագրի ընթերցողների վարկածով, նրա թեկնածությանն աջակցել է պարբերականի կայքում անցկացված օնլայն քվեարկության մասնակիցների 19 տոկոսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Մոդին գրեթե 12 տոկոսով առաջ է անցել մյուս հայտնի քաղաքական եւ այլ գործիչներից, այդ թվում՝ ԱՄՆ գործող եւ նորընտիր նախագահներ Բարաք Օբամայից եւ Դոնալդ Թրամփից, նաեւ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժից: Նրանց օգտին է քվեարկել հարցման մասնակիցների 7 տոկոսը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ ստանալով ձայների 6 տոկոսը: Նույնքան ձայն է ստացել մարդկանց խումբը, որոնք բացահայտել էին ամերիկյան Ֆլինթ քաղաքում ջրի աղտոտման փաստը:

Time-ի վարկածով «Տարվա մարդը» որոշվում է ամեն տարի՝ 1927 թվականից սկսած: Ընդհուպ մինչեւ 1950 թվականը դափնեկիրներ էին դառնում կոնկրետ անհատներ, սակայն հետագայում կոչումը շնորհվել է նաեւ վերացական անձանց:

Այս տարի «Տարվա մարդը» կոչմանն արժանացողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 7-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ