News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ է առանձին պայմաններ ստեղծել տարբեր բանտարկյալների համար՝ անչափահասներ, կանայք, կալանավորներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Խոսելով քրեակատարողական հիմնարկներում մահացության խնդրի մասին՝ օմբուդսմենը նշել է նման դեպքերի կրճատման համար համալիր միջոցառումների ներդրման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքն ինքնասպանությունների, ինչպես նաեւ իրենց վնաս հասցնելու փորձերի մասին է:

Օմբուդսմենի խոսքով՝ բանտարկյալներին աջակցելու համար հարկավոր է առաջին հերթին վերանայել տեսակցությունների հանդեպ վերաբերմունքը, բարելավել ընտանիքի հետ կապը: Այս համատեքստում մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմն օրենսդրական առաջարկություններ է մշակել՝ տեսակցությունների թիվն ավելացնելու մասին:

Արման Թաթոյանը նաեւ նշել է, որ ուսումնասիրում են քրեակատարողական հաստատություններում բժշկական ծառայությունների մատուցման հարցը: «Օբյեկտիվ պատճառներ կան՝ բժշկական կադրերի, սարքավորումների պակաս: Նաեւ ծառայությունների որակի խնդիր կա»,- նշել է Թաթոյանը՝ հավելելով, որ օմբուդսմենի աշխատակազմն ԱՀԿ-ի չափանիշներին համապատասխան ձեռնարկ է մշակում:

Օմբուդսմենի տվյալներով՝ 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահվան 4 դեպք է գրանցվել, 2015-ին՝ 3 դեպք, 2014-ին՝ 4 դեպք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ