News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` դեկտեմբերի 6-ին, շարունակվեց հրապարակվել «Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով առկա ապացույցները:

Դատարանում ցուցադրվեցին «Նոր Զովք» սուպերմարկետի տեսախցիկների տեսագրությունները: Ըստ նախաքննական մարմնի եւ դատախազի` այնտեղ երեւում է 3 անձ, որոնց դեմքերը թեեւ չի երեւում, բայց ամբաստանյալներն են: Հետաքրքրական է, որ տեսանյութերից մեկում դատախազ Արամյանը համառորեն «տեսնում էր» երեք անձի տեղաշարժ, մինչդեռ հստակ էր միայն մեկ անձի շարժ:

«Մեղադրող կողմին ձեռնտու է ցույց տալ, որ երեք անձի շարժ կա, մինչդեռ մեկ անձի շարժ է երեւում միայն, հետեւաբար, իրականությանը չի համապատասխանում վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած ապացույցը: Հարգելի դատարան, առհասարակ ապացույցը, որը ներկայացվել է դատարան, որակի խնդիր ունի, ապացույցը պետք է համոզեցուցիչ լինի: Այս տեսանյութում նույնիսկ չի երեւում` այդ մեկ անձը կին է, թե տղամարդ, ծեր է, թե երեխա»,- ասաց ամբաստանյալների փաստաբաններից Լուսինե Սահակյանը:

Նշենք, որ տեսանյութերով նախաքննական մարմինը փորձում է ապացուցել, որ երեք ամբաստանյալները դեպքի վայրից հետո գնացել են Նոր Նորք, այնտեղից տաքսիով Ավան թաղամասում գտնվող սուպերմարկետ, ապա «Միլենա» տաքսի ծառայություն: Ըստ նույն վարկածի` այդ երեքը «կապիշոնով» են: «Նոր Զովք» սուպերմարկետի տեսախցիկներից մեկի տեսագրությամբ պարզ է դառնում, որ այն անձինք, որոնք ներկայացվում են, թե իբր ամբաստանյալներն են, առանց «կապիշոնի» են:

«Քննությամբ տվյալ ձեռք չի բերվել, որ այդ երեք անձը ճանապարհին փոխվել են: Չի կարելի ամբողջ քաղաքի այդ օրվա տեսախցիկների տեսագրությունները հանել եւ հենց քայլող երեք անձ տեսնել, ասել` ուրեմն ամբաստանյալներն են, գոնե հագուստը նույնը պետք է լինի»,- ասաց Լուսինե Սահակյանը:

 Նույն տեսանյութի մեջ, դատախազի պնդմամբ, 3 անձ քայլում է, հետո նրանցից մեկը բաժանվում է, այլ ուղղությամբ է գնում, մինչդեռ տեսանյութում չորս անձ է: Մեկ այլ տեսագրությամբ մի անձ, ըստ մեղադրող կողմի, ամբաստանյալներից մեկն է, որը դուրս է գալիս տաքսի ծառայությունից: Սակայն, պետք է նշել, որ տեսանյութում պարզ չէ, թե որտեղից է դուրս գալիս այդ անձը: Նույն տեսագրությամբ դատախազը «տեսնում» է երեք անձ, մինչդեռ երկուսն են երեւում:

Դատարանն այսօր ուսումնասիրեց նաեւ Նորքում վարձակալած տան տեսախցիկների տեսագրությունը: Ըստ այդ տեսագրության` մի մեքենա երկու անգամ մտնում է ավտոտնակ, սակայն այդտեղից դուրս չի գալիս:

Դատական նիստն այսօր հետաձգվեց:

Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
Ամենաշատ