News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարվա հունվար- հոկտեմբեր ամիսներին հասարակական տրանսպորտով 1 տոկոսով քիչ ուղեւոր է փոխադրվել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Ոչ մի սենսացիա այստեղ չկա, պարզապես շարունակվում է այս ոլորտում վաղուց սկսված միտումը։

Եվ այսպես, եթե հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշները համեմատենք 2010-ի ցուցանիշների հետ, ապա անկումն արդեն տպավորիչ կթվա՝ գրեթե 18 տոկոս։ Ընդ որում հետընթաց գրանցվել է հասարակական տրանսպորտի գրեթե բոլոր տեսակներով՝ բացի օդայինից։ Ավտոբուսների ու միկրոավտոբուսների գծով նշված վեց տարիներին ուղեւորների քանակը երկրում կրճատվել է 26․5 մլն ուղեւորով, կամ 15․5 տոկոսով։

Բնական է, որ հասարակական տրանսպորտի, ինչպես եւ երկրի տնտեսության մյուս ոլորտներում կա «ստվեր»։ Դրա համար էլ բացառված չէ այդ «ստվերի» ծավալների ընդլայնման մասին վարկածը։ Այսինքն հնարավոր է, որ ուղեւորների քանակի մասին ցուցանիշերը արհեստականորեն են նվազեցվում։ Սակայն դժվար թե «գծերի տերերը» համարձակվեին այսքան զանգվածաբար իրենց գործունեությունը «ստվեր» տանել։ Ուղեւորահոսքի կրճատումն, ամենայն հավանականությամբ, այլ պատճառներ ունի։

Մոտ երեք տարի առաջ այդ նույն «գծերի տերերը» պահանջում էին հասարակական տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից 150 դրամի բարձրացնել։ Փաստարկները հետեւյալն էին՝ վառելիքը նկատելիորեն թանկացել է, դրա հետ մեկտեղ բարձրացել է տրանսպորտի վերանորոգման ու տեխսպասարկման վճարը։ Սակայն, հասարակայնության հզոր բողոքի ազդեցության տակ սակագինն անփոփոխ մնաց։

Որպես պատասխան քայլ՝ մայրաքաղաքի տրանսպորտային կազմակերպությունները հրաժարվեցին միկրոավտոբուսներից զանգվածաբար անցնել միջին տարողունակության ավտոբուսների։ Արդյունքում միկրոավտոբուսներով երթեւեկության անհարմարությունը (հասարակական տրանսպորտի մյուս տեսակներով նույնպես) մինչեւ hիմա պահպանվում է։

 Դրա համար էլ մեր քաղաքացիներից շատերը, առաջին իսկ նյութական հնարավորության դեպքում, անձնական ավտոմեքենա են ձեռք բերում։ Վերջին վեց տարիներին՝ այս տարվա հունվար- հունիս ամիսները ներառյալ, Հայաստան է ներկրվել շուրջ 200 հազար մարդատար ավտոմեքենա։ Արդյունքում հասարակական տրանսպորտի ուղեւորների կոնտինգենտը կրճատվել է։ Իհարկե իր դերն է կատարել նաեւ բնակչության արտագաղթը։

Ի դեպ, ավտոմոբիլային վառելիքի արժեքը հետազոտվող ժամանակաշրջանի կեսերին առավելագույն նիշերի հասնելուց հետո  գրեթե վերադարձել է ելման դիրքեր։ Եվ այսպես վեցամյա վաղեմության մակարդակի համեմատ՝ բենզինը թանկացել է զուտ խորհրդանշորեն (մայրաքաղաքում 1 տոկոսից էլ քիչ)։ Իսկ դիզելային վառելիքը ու խտացված գազն   էժանացել է՝ համապատասխանաբար 1․5 ու 4 տոկոսով։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ