News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի կառավարությունը հրաժարվել է գրանցել երկրի «ամենահարուստ ընտանիքը»։ Ֆինանսների նախարարությունը մերժել է 29 մլրդ դոլար եկամուտներ ունեցող չորս հոգանոց ընտանիքի հայտարարագիրը՝ նշելով, որ այն «կասկածելի է», փոխանցում է Bloomberg–ը։

Մումբայում բնակվող ընտանիքը փորձել է օգտվել չհայտարարագրված եկամուտների համար համաներման մասին պետական ծրագրից։ Այդ հայտարարագիրը գրանցելու դեպքում ընտանիքը կհամարվեր ավելի հարուստ, քան հնդիկ մեծահարուստ գործարար Մուքեշ Ամբանին, որի եկամուտը կազմում է 21 մլրդ դոլար։

«Ակնհայտ է, որ սա գումարներ լվանալու փորձ է, ու կառավարական մարմինները ճիշտ կանեին  հետաքննություն սկսեին»,- հայտնել է Անիլ Վերման, ժողովրդավարական բարեփոխումների կառավարման ասոցիացիայի ներկայացուցիչը։

Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին, ձգտելով կատարել իր նախընտրական խոստումները, համաձայնել է համաներում տրամադրել այն անձանց, որոնք թաքցնում են իրենց եկամուտները, դրա դիմաց ստանալով նրանց եկամուտների 45 տոկոսի չափով միանվագ վճար։

Այս ծրագրի շնորհիվ արդեն բացահայտվել է 673․8 մլրդ ռուպի ապօրինի եկամուտ,    ֆինանսների նախարարությունը միայն  երկու հայտարարագիր է մերժել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ