News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում խոր ափսոսանք են ապրում, որ քաղխորհրդի «պատմական» նիստը ոչ թե Մարզահամերգայինի ամենամեծ դահլիճում են անցկացրել, այլ «ինչ-որ մի» Մելիք-Ադամյանի կառավարության դահլիճում:

Կուսակցությունում լուրջ անհանգստություն կա, թե ում հետ է ընտրությունների գնալու առաջնորդը, որը 60-ամյակը դրսում նշելուց հետո վերադարձել է, հանդիպել Սերժ Սարգսյանին եւ համաձայնության եկել հետագա անելիքների շուրջ:

«Երկիրը գտնվում է ծանր վիճակում, անձնական-կուսակցական շահեր չեն լինելու, բոլորս կպնում ենք իրար՝ երկիրն էս վիճակից հանելու համար, խաղեր չեն լինելու»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Մեր տեղեկություններով` Ծառուկյանն ընտրությունների է գնալու լայն դաշինքով եւ այժմ հանդիպումներ է ունենում քաղաքական-հասարակական հայտնի, բայց դեռ կուսակցական պայքարի մեջ չընդգրկված դեմքերի հետ։ Որոշված է նրան «վերկուսակցական» ստատուս տալ, եւ այդ հողի վրա բանակցող ուժերի մեջ գզվռտոց է ընկել, թե ով է լինելու «թիվ մեկը»։

ԲՀԿ-ի մասով կրկին արդիական է կուսակցության ղեկավարի փոփոխության խնդիրը, թեեւ ասում են՝ Հովիկ Աբրահամյանը թույլ չի տա։ Խոսք է գնում նաեւ, որ անհավատարիմները չեն ներվելու՝ Սամվել Բալասանյան, Մարտուն Գրիգորյան, Բազմասեր Առաքելյան, որոնք արդեն հանգրվանել են ՀՀԿ տանիքի տակ։

Այս պահին Ծառուկյանը քննարկում է, թե ինչպես, ինչ տեքստով եւ միջավայրում պետք է անի վերադարձի հայտարարությունը, ինչպես նաեւ` երբ: Նրա զինակիցներից ոմանք գտնում են, որ պետք է ձգել ինտրիգը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ