News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ժխտման փաստի վերաբերյալ պետք է դիտարկել բացառապես Արեւմուտք-Թուրքիա լարված հարաբերությունների ենթատեքստում: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ ներկայացուցչի հայտարարությունը ամենեւին չի նշանակում, որ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Վաշինգթոնի քաղաքականությունը փոփոխության է ենթարկվել: «Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը արդեն երկար տարիներ անփոփոխ է մնում: Սա այն դեպքերից մեկն է, երբ քաղաքական մտածողությունը բախվում է իրական շահերին»,- նշեց Մելքոնյանը՝ հավելելով, որ դրա ընդգծված օրինակն է ԱՄՆ նախագահ Օբամայի դիքորոշումը, որը նախապես խոստացել էր ճանաչել Ցեղասպանությունը, իսկ հետո ստիպված էր հրաժարվել իր իսկ խոսքից:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերն իր ելույթում նշել է, որ դեռեւս գոյություն ունի այնպիսի երեւույթ, ինչպիսին Հայոց ցեղասպանության ժխտումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ