ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ելնելով իր էքսցենտրիկ պահվածքից, կարող է ընդունված «Մեծ եղեռն» եզրույթի փոխարեն «ցեղասպանություն» բառն օգտագործել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ միանգամայն հավանական է, որ Դոնալդ Թրամփն իր ելույթներից մեկում օգտագործի «ցեղասպանություն» բառը, բայց Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը դրանից չի փոխվի:
«Թրամփն էքսցենտրիկ անձնավորություն է, բայց նա նաեւ ձեռներեց է՝ իրական շահերի ընկալմամբ, այս դեպքում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարցում»,- նշեց փորձագետը: Նա կարծում է, որ ելնելով սրանից՝ Ցեղասպանության հարցում Թրամփը հավատարիմ կմնա ամերիկյան նախորդ առաջնորդների դիրքորոշմանը: