News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ամերիկահայ գրող, հայտնի բեսթսելերի հեղինակ Քրիս Բոխջալյանը New York Times–ում «Իմ հպարտ ուխտագնացությունը հայրենիք» վերտառությամբ հոդվածում պատմել է Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության մասին։

«Թալիշ գյուղից անմիջապես այն կողմ բլրի վրայի խրամատները Առաջին համաշխարհային պատերազմի խրամատներն են հիշեցնում՝ երկար, անվերջանալի անցքեր հողի մեջ, ցեխ, փայտե ամրություններ՝ դիրքերով եւ բլինդաժներով»,– գրում է հեղինակը շփման գծից ստացած տպավորությունների մասին։

«Եթե Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,– ասում է կապիտան Գեղամ Գրիգորյանը, որը 2 աղջիկների հայր է, միջազգային հարաբերությունների աստիճան ունի։ Նա կարծում է, որ ավելի լավ է ինքը համազգեստ կրի, քան կոստյում։

Բոխջալյանը հիշեցնում է, որ ապրիլին Թալիշ գյուղը սաստիկ կրակահերթի տակ էր ընկել, ինչի հետեւանքով գյուղի բնակիչները ստիպված էին լքել այն։ Հեղինակը բացատրում է, որ որոշել է Ղարաբաղ մեկնել նույն այն պատճառով, որը նրան ստիպում է ճանապարհորդել արեւելյան Թուրքիայով՝ փնտրելով հայկական քաղաքակրթության հետքերը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփմա գիծը ռազմավարական կարեւորություն ունի՝ լինելով այն թեժ կետերից մեկը, որը կարող է ապակայունացնել ամբողջ Կովկասը։

Հեղինակը հիշեցնում է հակամարտության պատմությունը՝ նշելով, որ 140 հազար բնակիչ ունեցող երկրում ձեւավորվել է ժողովրդավարություն, ինչը չես ասի նավթի վրա կառուցված 9.5 մլն բնակչությամբ բռնապետության մասին։

Նախագահ Ալիեւը ոչ միայն սպառնում է խոցել Ստեփանակերտ մեկնող ուղեւորատար օդանավերը, այլ նաեւ բարձրացնում է հայ սպային սպանողին, խախտում է  հրադադարի ռեժիմը, կրակ բացում դպրոցների վրա։

«Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ հանդիպումից հետո ինձ համար պարզ դարձավ, որ միակ ճանապարհը, որով այդ երկիրը կարող է նորից Ադրբեջանի մաս դառնալ, դա այն է, եթե Ադրբեջանը կարողանա գրավել այն։ Չնայած Ադրբեջանն ավելի մեծ է, ես չեմ կարող պատկերացնել, որ դա երբեւէ կպատահի։ Հայերն ապրում են այդ հողում դարեր շարունակ, նախքան դրանք Ադրբեջանի կազմում կընդգրկվեին»,– գրում է հեղինակը։

«Հայերի համար սա կյանքի պայքար է։ Դա մեր հայրենիքի մի մասի պաշտպանությունն է։ Այո, մեր դեմ էթնիկ զտումներ են իրականացրել Վանում, Անատոլիայում եւ Կիլիկիայում, գրեթե ամբողջ Թուրքիայում Հայոց ցեղասպանության տարիներին»,– գրում է Բոխջալյանը եւ նշում, որ Ղարաբաղի բնակիչների շնորհիվ այդ փոքրիկ երկրում միշտ էլ հերիքում են զինվորներն ու խրամատները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ