News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՅԴ ներկայացուցիչներն իմ ընկերներն են,բայց որեւէ  քննարկում ՀՅԴ-ի հետ, իմ անդամակցության, համագործակցության հարցով չի եղել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

«Դա բացարձակ անհեթեթություն է, նման հարցը չկա, նույնը ժխտել է նաեւ ՀՅԴ-ն»:

Պատգամավորը նշեց, որ դեռ չի որոշել, թե ինչպես է մասնակցելու ընտրություններին, որ քաղաքական ուժի հետ, բայց որ մնալու է քաղաքականության մեջ, դա պարզ է:

«Որեւէ հանդիպում, որեւէ քննարկում այսօր ես չեմ անցկացնում: Բայց կարող եմ ասել, որ բնականաբար, ընդդիմադիր դաշտում եմ լինելու»,- նշեց Հակոբյանը:

Հարցին՝ ՀՅԴ-ի հետ չե՞ք քննարկել մասնակցության հարցը, թե՞ վերջնական որոշել եք, որ իրենց հետ չեք մասնակցելու, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց. «Դաշնակցության ներկայացուցիչներն իմ ընկերներն են, ամեն օր իրար հետ ենք, այսօր էլ ՀՅԴ սենյակում էի, բայց հավատացեք, որ որեւէ քննարկում այս թեմայում չի եղել: Կդժվարանամ ասել՝ բացառվում է, թե ոչ, բայց մինչ այս պահը այս թեման չի շոշափվել»:

Հակոբյանն ասաց, թե չգիտի՝ քաղաքական քարտեզն ինչպես կդասավորվի, որովհետեւ քաղաքական դաշտը կայացած չէ ու ցանկացած պահին կարող է վերադասավորումներ ունենալ: «Իմ հետագա համագործակցությունը կլինի ընդդիմադիր դաշտում»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ