Սիրիայում «Եփրատի վահան» գործողության շրջանակներում գտնվող թուրքական զինվորականների դեմ ռումբով բեռնված մեքենայով հարձակում է տեղի ունեցել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Սիրիայի Ալ–Բաբ շրջանում ռումբով բեռնված մեքենան մխրճվել է Կայսերի քաղաքից մեկնած թուրքական հատուկ նշանակության ջոկատի տեղակայման վայր։
Նշվում է, որ պայթյունի հետեւանքով սպանվել է 1 եւ վիրավորվել՝ 6 թուրք զինվորական։