News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային Ժողովում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանին ներկայացնելու ձեւը ծիծաղ առաջացրեց խորհրդարանում: Գալուստ Սահակյանն իրեն պատգամավորին ներկայացնելու ձեւը հուշող պատգամավորներին նկատողություն արեց. «Ինչի՞, դուք կարծում եք՝ ես չգիտե՞մ ոնց ներկայացնեմ ու երբ, միշտ մտածում եք՝ ինչ-որ մի բան էսպես...Էս պահին Վահեի հետ շատ մոտ եմ, դրա համար էսպես...խնդրեմ, Վահե, արի»,-ասաց նա:

Գալուստ Սահակյանի այս դիտարկմանը հետեւեց պատգամավորների ծիծաղը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ եւս մեկ նմանատիպ դեպք էր գրանցվել, երբ Գալուստ Սահակյանը սխալ էր արտասանել ԲՀԿ-ական պատգամավորի ազգանունը: Երբ դահլիճում սկսել էին ծիծաղել, Գալուստ Սահակյանն արձագանքելն էր. «Էլի սխալ ասացի՞»:

Տպել
Ամենաշատ