News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային Ժողովում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախքան իր հարցը հնչեցնելը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին հորդորեց չմեկնաբանել իր ելույթները:

«Տիկին Նաղդալյան, օգտվելով առիթից, ես Ձեզ դիմում եմ, իմ ելույթներից հետո խնդրում եմ մեկնաբանություններ մի արեք, քանի որ կանոնակարգ չեմ խախտել: Եթե կանոնակարգ խախտում եմ, Դուք կարող եք ընդմիջել, արտահերթ ելույթի իրավունք ունեք, կարող եք ինձ դատի տալ, ինչ կուզեք՝ արեք, բայց կանոնակարգը խնդրում եմ պահել»,-Նաղդալյանին դիմեց Արամ Մանուկյանը:

Ի պատասխան Հերմինե Նաղդալյանն ասաց. «Եթե Դուք կանոնակարգը չխախտեք, որեւէ բան չեմ պատրաստվում անել, ոչ էլ Ձեզ դատի տալ... բայց Ձեզ էլ խնդրում եմ կանոնակարգով իմ սահմանված իրավունքները մի ոտնահարեք»:

Արամ Մանուկյանին Հերմինե Նաղդալյանի այս պատասխանը հունից հանեց. «Դուք իմ հորդորն անգամ հիմա չլսեցիք: Ես ընդամնեը խնդրում եմ իմ հայտարարությունները, իմ խոսքը մի մեկնաբանեք»:

Նշենք, որ այսօր ավելի վաղ ԱԺ նիստի ժամանակ երբ Արամ Մանուկյանը խոսեց Երեւանի քաղաքապետարանի հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ փոխանցելու պարտադրանքի մասին, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն արձագանքել էր՝ նշելով. «Պարոն Մանուկյան, ես գիտեմ, որ դուք չեք սիրում, երբ ձեր խոսքերին արձագանքում են, սակայն ուզում եմ ասել՝ ինչո՞ւ եք բազմաթիվ երեւանցիների անունից նման հայտարարություն անում: Անվիճելի տոնով նման հայտարարություններ երբեք չեն անում»: Այդ ընթացքում Արամ Մանուկյանը տեղից բարկացած արձագանքում էր, որ իրեն դուր չի գալիս փոխխոսնակի այդ մոտեցումը, եւ նա խոստացել էր, որ մի օր էլ ինքն է արձագանքելու Հերմինե Նաղդալյանի ելույթին:  Սա ասելուց հետո նա բարկացած լքել էր դահլիճը:

Տպել
Ամենաշատ