News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքների իրագործմանն օժանդակող ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի փորձագետների համատեղ թիմին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:

Հանդիպման ժամանակ քննարկվել է պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման ընթացքը, նախանշվել են փորձագիտական թիմի հետ առաջիկա համագործակցության ուղղությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ զինված ուժերում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքի ներդրմանը, անձնակազմի կառավարման ու ռազմական կրթության ոլորտներում բարեփոխումներին, ինչպես նաեւ պաշտպանական պլանավորման կարողությունների զարգացմանն առնչվող հարցերին:

Հայաստանի Հանրապետությունում խորհրդատվական թիմը աշխատանքային քննարկումներ է անցկացնում ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման համար պատասխանատու պաշտոնյաների հետ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների համար անցկացնում է «Զինվորական առաջնորդություն» եւ «Պաշտպանական ռեսուրսների կառավարում» թեմաներով պարապմունքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ