Հայաստանն ու Հնդկաստանը համատեղ կուսումնասիրեն բաց Տիեզերքը։ Համապատասխան միջկառավարական հուշագրի նախագիծը հավանություն է ստացել դեկտեմբերի 8-ին կառավարության նիստում։
Դրա համաձայն՝ կողմերը կհամագործակցեն Երկրից Տիեզերքի ուսումնասիրության, տիեզերական տեխնոլոգիաների կիրառման, բաց Տիեզերքի եւ մոլորակների ուսումնասիրության ուղղությամբ։