News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գործարար, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) հավաստիացնում է, որ գալիք ընտրություններին մասնակցելու վերաբերյալ ինքը դեռեւս հստակ որոշում չի կայացրել: Այս մասին Պետրոսյանն այսօր` դեկտեմբերի 8-ին, ասել  է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, թե հաջորդ խորհրդարանում մի շարք պատգամավորների հետ միասին հաջորդ խորհրդարանում չի հայտնվի նաեւ ՄԱՊ-ի Ալիկը, քանի որ նա եւս մյուսների հետ միասին չի ստացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «դաբրոն»:

«Բայց ումի՞ց են դաբրո ստանում»,- ասաց նա, ապա շարունակեց. «Որոշում կայացնողը ես եմ, բայց որոշում ու նման ցանկություն դեռ չունեմ»:

ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ էլ Ալիկ Պետրոսյանն ասաց, որ ինքն այդ մասին եւս տեղեկություններ չունի, իսկ ցուցակում հայտնվելու խնդիրը որոշում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այսօր աբսուրդ է նման հարցերի շուրջ խոսելը, քանի դեռ հստակություն չկա: Հիմա ես ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետեւ եթե մարդը  տրամադրված չէ այդ մասին խոսել, ապա չի կարող ոչինչ ասել: Միակ բանը, որ կարող եմ հաստատ ասել՝ հիասթափություն չկա:  Ինչ վերաբերում է հարցին, թե կլինեմ հաջորդ խորհրդարանում, թե՞ ոչ՝ որոշողը ես չեմ, այլ կուսակցության նախագահը»,- եզրափակեց պատգամավորը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ