News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը քննադատության կենտրոնում է հայտնվել մոտ 1300 դոլար արժողությամբ կաշվե տաբատի պատճառով, գրում է The Guardian–ը։

Մեյը բազմաթիվ հարցեր է ստացել այն բանից հետո, երբ Sunday Times–ի համար ֆոտոսեսիայի ժամանակ հագել էր այդ տաբատը եւ 370 դոլար արժողությամբ Burberry կարդիգանով։

Թերթը նշում է, որ արդեն լուսանկարների հայտնվելուց հետո լրագրողները Մեյին հարցրել էին, թե արդյոք նա չի կարծում, որ սխալ է այդքան թանկ հագուստ կրել, երբ Մեծ Բրիտանիան տնտեսական լուրջ դժվարություններ է կրում։

Մեյը հայտարարել է, որ իր համար շատ կարեւոր է, որ պետությունը ձգտի աշխատել յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության օգտին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ