Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 13։50-ի սահմաններում բեռնատար քարշակ ավտոմեքենայի վրա բեռնված տրակտորն ընկել է քարշակի վրայից եւ հարվածել Lexus մակնիշի 19 ԼՕ 030 համարանիշի ավտոմեքենային (վարորդ՝ 63-ամյա Հարություն Գ.):
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13։50-ի քարշակի վրա բարձած տրակտորն ընկել է քարշակի վրայից եւ հետ ընթանալով՝ հայտնվել Lexus-ի վրա՝ ամբողջովին վնասելով մեքենայի առաջամասը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, զոհեր եւ վիրավորներ չկան։