News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Նիղդե (Կապադովկիա) քաղաքում գտնվող հայկական եկեղեցին վերանորոգումից հետո նախատեսվում է դարձնել մանկական գրադարան։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Նիղդե քաղաքում գտնվող պատմական հայկական եկեղեցու ճակատագրի վերաբերյալ Նիղդեի նահանգային խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ առաջարկվել է արդեն վերանորոգված եկեղեցին հանձնել Մշակույթի  նախարարության գրադարանների վարչությանը՝ եկեղեցին մանկական գրադարան դարձնելու համար։

Առաջարկն ընդունվել ու ուղարկվել է բյուջեի հանձնաժողով, որտեղ էլ վերջնական որոշում կկայացվի եկեղեցու վերաբերյալ։

Նշենք, որ Նիղդեի եկեղեցին Ցեղասպանությունից հետո գտնվում էր լքված ու ավերված վիճակում։ Դեռեւս 2011-ին Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայն այցելել էր Նիղդեի հայկական եկեղեցի: Նա կարեւորել էր պատմական հուշարձանի վերականգնումն  ու պահպանությունը՝ նշելով, որ դրանք կնպաստեն զբոսաշրջիկների այցելությունների ավելացմանը։ Նախարարի հրահանգով սկսվել էր եկեղեցու վերանորոգումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ