![](img/news/36/18/31/default.jpg)
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 10.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն Բ4 թաղամասում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որից մեկը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.07-ին, մարվել` 12.23-ին:
Ամբողջությամբ այրվել է փայտաշեն տնակ (մոտ 15 քմ) և կենցաղային իրեր: