News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ-ի դիտորդներ տեղակայելու հարցում կոնսենսուս չկա: Այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Համբուրգում տեղի ունեցած ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավիճակի գործընթացի իրավիճակը վաղուց արդեն մեկնաբանել ենք, այդ թվում՝ նաեւ այն համաձայնությունների լույսի ներքո, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, եւ նախագահներ Ալիեւի ու Սարգսյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունների»,- նշել է Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ համաձայնություններն, առաջին հերթին, առնչվել են կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու համաձայնագրի վերահաստատման անհրաժեշտությանը: Դա արվել է, սակայն, ցավոք, խախտումները շարունակվում են, եւ մենք բարձր ենք գնահատում շփման գծում իրավիճակի մոնիթորինգում ԵԱՀԿ-ի դերը, նշել է նախարարը:
«Համաձայնություններն առնչվել են ԵԱՀԿ-ի դիտորդների թվի մածացմանը, ըստ որում՝ այդ թիվն աննշան է՝ խումբը 7 մարդով ավելացնել, որն առանց այն էլ համեստ թիվ է՝ 12 մարդ: Մենք կարծում ենք, որ համաձայնությունները պետք է ամրագրվեն ԵԱՀԿ-ի որոշումներով: Բայց դա անելու համար կենսենսուս է անհրաժեշտ: Ֆիզիկական, թվական մեծացման հարցում կոնսենսուս կա, սակայն կոնսենսուս չկա այն հարցում, թե նրանք որտեղ են տեղակայվելու: Ես, ինչպես եւ մյուս շատերը, կարծում եմ, որ նրանք պետք է տեղակայվեն շփման գծում»,- նշել է Սերգեյ Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ