News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել, թե որն է 2016-ին Facebook Live–ի ամենադիտված տեսագրությունը, հայտնում է CNN–ը։ Պարզվում է, որ ամենաշատը դիտել են Չուբակկիի դիմակով ամերիկուհի Քենդիս Փեյնի  տեսահոլովակը։

Փեյնը աշխարհահռչակ էր դարձել այն բանից հետո, երբ հրապարակել էր իր մասնակցությամբ մի տեսագրություն։ Նա իր որդու համար պատվիրել էր «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոսի դիմակը ու որոշել էր իր վրա փորձել այն։ Ամերիկուհուն զվարճացրել էր այն, որ դիմակը ձայներ էր հանում, որը նման է Չուբակկիի ոռնոցին, իսկ Փեյնի ծիծաղն էլ իր հերթին նվաճել էր օգտատերերի համակրանքը։ Այդ տեսահոլովակը արդեն ավելի քան 163 մլն դիտում ունի։

Երկրորդ տեղում Թեդ Յոդերն է,  որը ծնծղայով նվագել է Tears for Fears խմբի Everybody Wants to Rule the World երգը։ Նրա տեսահոլովակն ունի ավելի քան 85 մլն դիտում։

Երրորդ տեղում BuzzFeed պարբերականն է, որը որոշել էր ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունների հետադարձ հաշվարկ սկսել։ Այն դիտել են 51 մլն անգամ։

Չորրորդ տեղում Դալասում արված մի տեսագրություն է, որտեղ մարդիկ գրկում էին ոստիկաններին, իսկ հինգերորդ տեղում՝ ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների մասին NBCNews-ի տեսահոլովակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ