Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը բեկումնային չի լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը։
Փորձագետը չի բացառել այն հնարավորությունը, որ նախագահների ձեւաչափով հանդիպումը կարող է կայանալ առաջիկա 2-3 ամիսներին։ «Ակնհայտ է, որ ներկա իրավիճակի ֆոնին, երբ նկատվում է հակամարտության սրում, միջնորդները շահագրգռված են պետությունների ղեկավարների համար նոր հանդիպում կազմակերպել, սակայն այն եթե նույնիսկ կայանա, միեւնույն է չի հանգեցնի արդյունավետ որոշումների հակամարտության կարգավորման հարցում»,- նշել է քաղաքագետը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները հանդես են եկել հայտարարությամբ, որում պատրաստակամություն են հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպել։