News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ նախարարական հանդիպումը ավարտվել է առանց ամփոփիչ հայտարարության ընդունման։ Եզրափակիչ  նիստի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը ներկայացրել է միայն երեք համանախագահների (Գերմանիայի, Ավստրիայի ու Իտալիայի) հռչակագիրը ու սեփական ամփոփիչ հայտարարությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

ԵԱՀԿ ԱԳՆԽ ամփոփիչ հռչակագիր վերջին անգամ 2002-ին է ընդունվել։

Եռյակի տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է սպառազինումների հսկողության մասին երկխոսության վերագործարկմանն ուղղված ՝ Շթայնմայերի սկսած աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը։ Բացի դրանից, փաստաթղթում նշվում է հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ հնարավորությունների ամրապնդման անհրաժեշտությունը։ Իսկ նոր մարտահրավերների շրջանում  նշված են ահաբեկչությունը, արմատականացումն ու բռնի ծայրահեղականությունը, կիբերհանցագործությունն ու միգրացիա։

Շթայնմայերը որպես գործող նախագահ իր ամփոփիչ հայտարարության մեջ նորից նշել է, որ Եվրոպայում սպառազինումների շրջանառության հսկողության առկա համակարգը չի համապատասխանում ժամանակակից իրողություններին ու լրամշակման կարիք ունի։ Նրա խոսքով, նոր ճարտարապետությունը պետք է կառուցվի այնպես, որ ապահովի «բոլորի անվտանգությունը»։

«Ով համարում է, որ հնարավոր է ազգային մակարդակով պատասխանել շատ մարտահրավերների, օրինակ միջազգային ահաբեկչությանը, նա սխալվում է»,- հավելել է Գերմանիայի արտգործնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ