News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Vodafon Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան ոստիկանների դեմ իրականացված երկու հարձակումների հետ կապված գերմանական DW-ի թղթակցի գրառումը Twitter-ում կատաղեցրել է թուրքերին։

Գերմանական DW-ի թղթակից Չես Վինտերը Twitter-ի իր էջում գրել է, թե Ստամբուլի պայթյունը PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) շատ հաջող է գործողություններից է։ 

Այս գրառումը մեծ արձագանք է գտել ու կատաղեցրել թուրքերին, որից հետո նա ջնջել է գրառումը։
Նշենք, որ Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի երեկոյան ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի են ունեցել երկու պայթյուններ։

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտարարել է, թե սպանված 38-ից  30-ը ոստիկաններ են, 7-ը՝ քաղաքացիական անձ։ Նա նշել է, թե մահացած եւս մեկ հոգու ինքնությունը դեռ հայտնի չէ։

ՆԳ նախարարը նշել էր, թե պայթյուններից մեկը հավանաբար իրականացրել է մահապարտը։ Մյուս պայթյունն իրականացվել է ռումբով բեռնված մեքենայով։
Հարձակումների պատճառով Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ