News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Vodafon Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան ոստիկանների դեմ իրականացված երկու հարձակումների հետեւանքով սպանվածների թիվը հասել է 44-ի։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ծանր վիրավորված ոստիկաններից մի քանիսը մահացել են հիվանդանոցում։ Նշվում է, որ 44 սպանվածներից 33-ը ոստիկաններ են։

Նշենք, որ Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի երեկոյան ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի են ունեցել երկու պայթյուններ։

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտարարել է, թե սպանված 38-ից 30-ը ոստիկաններ են, 7-ը՝ քաղաքացիական անձ։ Նա նշել է, թե մահացած եւս մեկ հոգու ինքնությունը դեռ հայտնի չէ

ՆԳ նախարարը նշել էր, թե պայթյուններից մեկը իրականացրել է մահապարտը։ Մյուս պայթյունն իրականացվել է ռումբով բեռնված մեքենայով։

Հարձակումների պատճառով Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել։

Ավելի ուշ ոստիկանների դեմ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեները» (TAK)՝ շեշտելով, որ իրենց թիրախում թուրք ժողովուրդը չի, այլ ֆաշիստական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն ու նրան սպասարկող ոստիկանությունը։ TAK-ի հայտարարության մեջ նշվել էր․ թե այս ամենը պատասխան է Քուրդիստանի տարածքում կտտանքների ենթարկվող մայրերի, անարգվող աղջիկների դիակների ու կոտորածի ենթրակվող երեխաներին ի պատասխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ