Զինված մարդը ներխուժել է Անկարայում ժամանակակից արվեստի պատկերասրահի շենք, որտեղ անցնում էր «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի բացումը։ Ականատեսները ՏԱՍՍ-ին պատմել են, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի վրա մահափորձ է կատարվել։
Նրանց վկայությամբ, զինված մարդը կրակել էր դեսպանի վրա մեջքից, երբ վերջինը ավարտում էր ցուցահանդեսի բացման ժամանակ իր ելույթը։ Կրակոցից հետո դեսպանն ընկել է։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ դեսպանին հիվանդանոց են տարել հրազենային վիրավորումով։ «Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն կանի Թուրքիայում ՌԴ դեսպանի վրա հարձակման կապակցությամբ,- ասել է նա,- Խնդրում ենք կողմնորոշվել բացառապես պաշտոնական տեղեկություններով, որոնք կստանաք Ռուսաստանի ԱԳՆ-ից կամ էլ Թուրքիայում մեր դեսպանատնից»։











