News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին, սակայն, առողջական խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել:

«Դատարանը բոլոր միջոցները ձեռնարկեց, որպեսզի ապահովեր նրա ներկայությունը, բայց քանի որ նա վատ վիճակում էր, երկու անգամ հետաձգվեց դատականի նիստը, հետո առանց իր ներկայության որոշում կայացվեց: Դեկտեմբերի 12-ին դատարան էին բերել, բայց Հովհաննեսը նիստերի դահլիճ չմտավ, քանի որ ոչ սթափ վիճակում էր, ինչ-որ բանի ազդեցության տակ, նրան երեւի ինչ-որ դեղեր էին սրսկել: Նրա այդ վիճակը դատավորն էլ նկատեց, արձանագրեց»,-ասաց պաշտպանը:

Հայարփի Սարգսյանը նշեց, որ դատական նիստը հետաձգվել է եւ ի վերջո այն կայացել է առանց Հովհաննեսի ներկայության:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպանն ահազանգել է, որ իր պաշտպանյալը գտնվում է  ոչ ադեկվատ վիճակում:

Հիշեցնենք, որ ոտքից ծանր վիրավորում ստացած Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին հակասական կարծիքներ կան: Ըստ փաստաբան Հայարփի Սարգսյանի՝ իր պաշտպանյալի վիճակը գնալով վատանում է, նրան շտապ վիրահատություն է պետք, քանի որ ոտքը սկսել է սեւանալ, բարակել, իսկ նա էլ ցավերին չի դիմանում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հակառակն է պնդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ