News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի բերքի վիճակագրությունը կարող էր ոչ ճիշտ հաշվարկվել։ Այս մասին դեկտեմբերի 23-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նրա խոսքով՝ այդ մտահանգմանն է բերում այն, որ սեպտեմբերից բերքի պաշտոնական վիճակագրությունը կտրուկ նվազել էր, իսկ ահա մրգերի եւ բանջարեղենի գները չէին բարձրացել։ «Այդ մասին ավելի մանրամասն կարող է ասել գյուղատնտեսության նախարարը, իսկ ես խոսում եմ միայն այնքանով, որքանով գյուղատնտեսությունն ազդում է մակրոտնտեսական ցուցանիշների վրա»,– ասաց Արամյանը։

Այսպես՝ 2016-ի օգոստոսին Հայաստանում գյուղատնտեսական արտադրության աճը կազմել է 9 տոկոս՝ ի համեմատություն նախորդ տարվա։ Իսկ ահա սեպտեմբերին անկում է եղել, ընդ որում՝ միանգամից 20 տոկոսով, իսկ հոկտեմբերին՝ 30 տոկոսով։ «Սակայն դրա հետ մեկտեղ գները չեն բարձրացել, թեպետ տրամաբանությունը թելադրում է, որ որքան քիչ է ապրանքը, այնքան բարձր է գինը։ Այստեղից էլ մեր ենթադրությունները։ Ուստի պետք է վերլուծել իրադրությունը, որպեսզի ավելի ճիշտ գնահատվի ապագայի տնտեսական ներուժը»,– ասել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ