News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անցած տարին ծանր էր, Ղարաբաղյան երկրորդ պատերազմը տեղի ունեցավ ու մինչ օրս աչքիս առաջ են Ադամը, Հայկը, Քյարամը եւ բոլոր այն խոշտանգված երեխաները, որոնց նկարները ստիպված եղա տեսնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

«2016-ից խոսելիս՝ մինչեւ հիմա աչքիս առաջ են այդ խոշտանգված երեխաները, որոնց լուսանկարները ստիպված եղա նայել ի պաշտոնե․․․ Չգիտեմ՝  այս ամենից ինչ հետեւություն արվեց, բայց  բոլորս այդ օրերին միասին դարձանք ազգ-բանակ առանց որեւէ օրենքի ու պարտադրանքի։ Բոլորս ցույց տվեցինք, որ միասնական ենք: Բայց մեկ բան հստակ է, որ ղարաբաղյան հակամարտության հարցը պետք է լուծվի՝ մի կողմ դնելով էմոցիաները, ուռա-ֆիդայականությունը, կեղծ հայրենասիրությունը, որը շատերը դարձրել են կեղտոտ եւ անբարո բիզնես։ Մեր  բոլոր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն սուտի ֆիդայականությունը եւ պիտի հասկանան, որ մենք իրավունք չունենք խնդրի լուծումը ձգձգելու»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորն ակնկալում է, որ նոր խորհրդարանում, նոր քաղաքական փուլում քաղաքական ուժերը, իշխանությունը մի կողմ դնելով կեղծ հայրենասիրությունը՝ կարողանան սթափ գնահատել իրավիճակը։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով իշխանությունը պետք է անկեղծ զրուցի քաղաքական ուժերի եւ հասարակության հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ